ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնում է, որ հաջորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կմեկի Ռուսաստան, որտեղ կհանդիպի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

ԱՄՆ պետքարտուղարը ՌԴ կայցելի հունիսի 28-30-ին: Քլինթոնը կգլխավորի ամերիկյան պատվիրակությունը, որը կմասնակցի Սանկտ- Պետերբուրգում կայանալիք  «Կանայք եւ տնտեսությունը» համաժողովին, հայտնում է  «Ամերիկայի Ձայնը»:

Հերթական շրջագայության շրջանակներում Քլինթոնը կայցելի նաեւ Ֆինլանդիա եւ Լատվիա: