Օրերս Արմավիրի մարզի «սվոյ» ՀՀԿ-ական գյուղապետերին իր մոտ է կանչել Աժ պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, ու կոնկրետ հանձնարարականներ տվել: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

«Վերջինս իր ձեռքի տակ «մեծացած» գյուղապետներին ասել է, որ օր առաջ նրանք պետք է սկսեն աշխատել ինչպես առաջիկա ՏԻՄ ընտրությունների, այնպես էլ նախագահական ձայների համար՝ նկատելով, որ դա իր պատվի հարցն է: Շմայսը նաեւ հավելել է, որ իրենց ավելորդ խոսակցություններ ու «մուննաթներ» պետք չեն, որովհետեւ հրաման կա, որ բոլոր աշխատանքները պետք է հանգիստ ձեւով կազմակերպվեն: Պատգամավորը հատուկ տոնով նաեւ ընդգծել է, որ իրեն ցանկացած հարցով կարող են դիմել, միայն թե` «առանց համը հանելու»: Իսկ այն գյուղապետները, ովքեր կարդարացնեն Շմայսի հույսերը, ըստ պատգամավորի տված խոստումների, լուրջ խրախուսումների կարժանանան»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»: