Լոնդոնում Էկվադորի դեսպան Անա Ալբանը հրավիրվել է Կիտո` WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործի հետ կապված խորհրդակցելու նպատակով: Այդ մասին հայտնել է Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան:
Նախագահը հայտարարել է, որ մեծ պատասխանատվությամբ է պատրաստվում մոտենալ տվյալ իրադրությանը, սակայն ոչ ոքի թույլ չի տա ճնշում գործադրել:
Էկվադորի իշխանություններն արդեն հաղորդագրություն են ստացել իրադրության մասին բրիտանական կողմից եւ մտադիր են այն հաշվի առնել, սակայն վերջնական որոշումը պատկանում է Էկվադորին: Էկվադորի նախագահն ասել է, որ Ասանժը վախենում է իր կյանքի համար, քանի որ նրան ԱՄՆ հանձնելու հավանականությունը կա, որտեղ ավստրալացուն կարող է մահապատիժ սպանալ` քաղաքական դրդապատճառներով: Իսկ դա, ընդգծել է Ռաֆայել Կորեան, հակասում է մարդու իրավունքների եւ սկզբունքների միջամերիկյան համակարգին, հայտնում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Ասանժը դիմել էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատուն` ապաստան տրամադրելու խնդրանքով:




























