Առաջին նախագահ Ջորջ Վաշինգթոնին պատկանած ԱՄՆ-ի սահմանադրության օրինակը աճուրդում վաճառվել է 9,8 մլն դոլարով: Հազվագյուտ լոտի գնորդը Մաունթ Վերնոնի (առաջին նապագահի նստավայրի) կանանց միավորումն է:

Հրատարակությունը ԱՄՆ Կոնգրեսի ակտերի գրքի մի մասն է եւ պարունակում է նախագահի ձեռքով արված նշումներ: Գիրքը հրատարակվել է 1789թ. եւ բովանդակում է Սահմանադրության տեքստեր, Իրավունքների մասին օրենքը, Պետական դեպարտամենտ, Ռազմական դեպարտամենտ, Գանձապետություն  ստեղծելու մասին օրինագծեր: 

Փորձագետները նշում են, որ գիրքը շատ լավ պահպանված է: ԱՄՆ-ում տվյալ հրատարակության ընդամենը չորս նմուշ է հայտնի, հայտնում է  «Ռուսաստանի ձայնը»:

Նախկինոմ գիրքը պատկանել էր Ջորջ Վաշինգթոնի զարմիկ Լոուրենս Վաշինգթոնին, ավելի ուշ նա այն աճուրդում վաճառել է 13 դոլարով, ինչը համարժեք է այսօրվա մոտ 277 դոլարին: Ավելի ուշ գրքի տեր է դարձել թերթային մագնատ Ուիլյամ Հերսթը: