Մերևի Չեյնին` Ջորջ Բուշ կրտսերի օրոք ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնիի դուստրը հունիսի 22-ին ամուսնացել է իր ընկերուհու հետ:

CNN հեռուստաալիքը հայտնել է, որ նրա ընտրյալը Հիզեր Պոուն է, ում հետ Մերի Չեյնին ապրում էր երկար տարիներ: Նրանք սկսել են հանդիպել դեռ 20 տարի առաջ, նշում է Գազետա.ru-ն:

Զույգն ամուսնացել է Վաշինգթոնում, որտեղ օրինականացրել են նույնասեռ ամուսնությունները: «Այժմ մենք օրինական ամուսիններ ենք, առնվազն Վաշինգթոնում: Մեր առաջին ժամադրությունից 20 տարի անց»,- գրել է Մերի Չեյնին Facebook-ի իր էջում: