Մինչ Ջենիֆեր Լոպեսը ելույթ էր ունենում Արգենտինայում, կողոպտիչները մտել են նրա դիմահարդարման սենյակ եւ տարել ամենաթանկարժեք իրերը, այդ թվում` լուսանկարչական սարքը, համակարգիչն ու փաստաթղթերը:
Ինչպես հաղորդում է Life News-ը, վկայակոչելով արգենտինական լրատվամիջոցները, կողոպուտի արդյունքում առանց փաստաթղթերի է մնացել երգչուհու մենեջերը, գողացել են նրա անձնագիրը:
Ոստիկանությունը որոնում է հանցագործներին, նաեւ փորձում պարզել, թե ինչպես են կարողացել անցնել թիկնազորի մոտով:




























