Ռուսական բայքեր«Պումբայի»` Ալեքսանդր Իշուտինի 27 խախտումներին հունիսի 23-ին եւս մեկն է ավելացել. ոստիկանության բաժանմունք, որտեղ պետք է հետաքննչական միջոցառումներ անցկացվեին նրա մասնակցությամբ, Իշուտինն ուղեւորվել է առանց պետհամարանիշների մոտոցիկլով:
Նա չի կարողացել գնալ Անոտոնովի հետ առճակատման, քանի որ ձերբակալվել է ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից: Խախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո Ալեքսանդր Իշուտինին ազատ են թողել, հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Ալեքսանդր Իշուտինը 2 տարվա ընթացքում վճարել է 12 հազար ռուբլի տուգանք:
Հիշեցնենք, որ մերձմոսկովյան ոստիկանությանն անհրաժեշտ է եղել 6 ամիս, որպեսզի պարզեն 67-ամյա Ռուսաստանի ժողովրդական արտիստին անցյալ տարվա նոյեմբերին լցակայանում վնասվածք հասցրած մոտոցիկլավարի ինքնությունը:




























