Ռուսական հեռուստահաղորդավարուհի եւ ընդդիմադիր Քսենյա Սոբչակը կարծում է, որ «ճնշումները», որոնց ենթարկվել էր նա վերջին ժամանակներս, երկրի գերագույն ղեկավարության վրեժն է: 

«Ես հեղափոխական չեմ: Ես չեմ ուզում, որ գան իմ հետեւից: Իմ հետեւից կարելի է գալ միայն անձնական վրեժի պատճառով եւ էլի հասկանալի չէ, թե ինչու... Այն մարդիկ, որոնք օրենք, արդար դատարան, ընտրություններ են պահանջում, չգիտես ինչու ընդդիմադիր են անվանվում: Նորմալ իշխանությունը պետք է փայփայի նման մարդկանց, հենվի նրանց վրա», - հայտարարել է Սոբչակը «Նովայա գազետայի» հետ հարցազրույցում: 

Նա կրկին վերադարձել է հնարավոր ձախ հեղափոխության մասին հարցին, որը ծայրահեղ անարդյունավետ է համարում: Նա կարծում է, որ երկրում իշխանությունը պետք է անցնի «աջակողմյան դեմոկրատական լիբերալ ուժերին», այլ ոչ թե Սերգեյ

Ուդալցովի «Ձախ ճակատին»:
Սոբչակն ընդգծել է, որ չի ցանկանում գործող իշխանության տապալումը: