Լեւոն Տեր-Պետրոսյանի` Գյումրիի նախընտրական շտաբի ղեկավար, հետախուզման մեջ գտնվող Մուրադ Գրիգորյանը հայտարարել է, թե պատրաստվում է դուրս գալ ընդհատակից եւ ներկայանալ իրավապահներին: Վերջինս իր փաստաբան Վարդուհի Էլբակյանի միջոցով հայտարարություն է ուղարկել Հատուկ քննչական ծառայություն եւ տեղեկացրել, որ ինքն առաջիկայում պատրաստվում է ներկայանալ իրավապահ մարմիններին: Տեղեկացնենք, որ Մուրադ Գրիգորյանի դեմ քրեական գործ էր հարուցվել քրեական օրենսգրքի 149 հոդվածի հատկանիշներով` 2008թ. փետրվարի 19-ին` նախագահի ընտրությունների օրը իբր տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու համար, եւ նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն




























