ԱՄՆ նախագահին եւ նրա տիկնոջը՝ Միշելին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, պատվաստել են «խոզի գրիպի» դեմ (А/H1N1):

Ինչպես հայտնում է Associated Press-ը, բժիշկներն Օբամային պատվաստել են հենց իր նստավայրում, իսկ նրա տիկնոջը՝ մի քանի օր առաջ։

ԱՄՆ նախագահը կոչ է արել իր հայրենակիցներին՝ հետեւել իր օրինակին՝ շեշտելով, որ պատվաստանյութն անվտանգ է։

Հոկտեմբերին «խոզի գրիպի» դեմ պատվաստվել են նաեւ ԱՄՆ նախագահի երկու դուստրերը՝ 11-ամյա Մալին եւ 8-ամյա Սաշան։