Ուկրաինայի քաղաքացիական եւ քրեական գործերի գերագույն մասնագիտացված դատարանը նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի գազային գործով վճռաբեկ բողոքի քննարկումը հետաձգել է մինչեւ հուլիսի 12-ը:

Ինչպես հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը, դատավորներն ընդգծել են, թե դատարանին անհրաժեշտ է ստանալ Տիմոշենկոյի առողջության վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության արդյունքները:

Որոշումը հրապարակելուց հետո Տիմոշենկոյի կողմնակիցներից մեկը դատարանում շեփոր է նվագել: