Բայքեր Ալեքսանդր Իշուտինը, ով մեղադրվում է երգիչ Յուրի Անտոնովին ծեծի ենթարկելու մեջ, դատապարտվել է 10-օրյա կալանքի առանց իրավունքի երթեւեկելու համար:
Ինչպես հաղորդում է «Ռոսբալթը», տղամարդը ձերբակալվել է հունիսի 23-ին, նրա մոտ վարորդական վկայական չի եղել, իսկ մոտոցիկլետի վրա բացակայել են համարանիշները:
Նշենք, որ Յուրի Անտոնովը բայքերին մեղադրում է 2011թ. նոյեմբերին իրեն հարվածելու մեջ: «Պումբա» մականունով Իշուտինն իր հերթին պատմել է, որ երգիչը հայհոյել է իր ընկերուհուն:


























