Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը նոր աշխատանք է գտել: Նա մտել է «Միացյալ նավթաքիմիական ընկերություն» ԲԲԸ-ի տնօրենների խորհուրդ, որը «Բաշնեֆտի» եւ Petrochemical Holding-ի համատեղ ձեռնարկությունն է: Խորհրդի նախագահը կընտրվի մինչեւ շաբաթվա վերջ, ընդ որում սպասվում է, որ նա կդառնա հենց նախկին քաղաքապետը: Քաղաքագետները կարծում են, որ Լուժկովը Մոսկվա է վերադառնում շնորհիվ Վլադիմիր Պուտինի:
Ինչպես հիշեցնում են ռուսական լրատվամիջոցները, Լուժկովը կրթությամբ քիմիկոս է: Նախկին քաղաքապետն իր ներդրումն է ունեցել նաեւ հայրենական ագրոքիմիայի տեսությունում` գյուղատնտեսներին պարգեւելով բիոկոմպոստից գնդիկների գաղափարը, որոնք հայտնի են որպես «Լուժկովի գնդակներ» կամ «երկնային կակաշիկներ»:
Լինելով Մոսկվայի քաղաքապետ` Յուրի Լուժկովն ասել է, որ թոշակի անցնելով չի կորի եւ բիզնեսով կզբաղվի: Մայրաքաղաքը 18 տարի կառավարած Լուժկովն ժամկետից շուտ ազատվել էր Մոսկվայի քաղաքապետի պաշտոնից 2010 թվականի սեպտեմբերին` ՌԴ-ի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրահանգով: Հրաժարականից երկու օր առաջ Լուժկովը «Եդինայա Ռոսիյա» կուսակցությունից դուրս գալու դիմում էր ներկայացրել:
Հրաժարականից հետո Լուժկովը գլխավորում է Մոսկվայի Միջազգային համալսարանի խոշոր քաղաքների կառավարման ամբիոնը, որի ռեկտորն է քաղաքապետի պաշտոնում նրա իրավահաջորդ Գավրիիլ Պոպովը: Նախկին քաղաքապետը կնոջ` Ելենա Բատուրինայի հետ պահպանում է վկայի կարգավիճակը «Մոսկվայի բանկի» միջոցների խարդախության քրեական գործում:



























