Հայտնի հոլիվուդյան դերասան Ջոն Թրավոլթայի դեմ հերթական հայցն են ներկայացրել` սեռական ոտնձգության համար: Մերսող աղջիկներից հետո դերասանին մեղադրել է շրջագայություններ կազմակերպող ընկերության աշխատակցուհին:

Հայցվոր Ֆաբիան Զանզին ավելի վաղ Չիլիի հեռուստատեսության եթերում հայտարարել էր, որ 2009 թվականին Կարիբյան ծովում շրջագայության ժամանակ Թրավոլթան, իբր, իրեն 12 հազար դոլար է առաջարկել սեքսի դիմաց:

Լոս Անջելեսի դատարան ներկայացված պաշտոնական հայցի համաձայն,  Զանզին ներկայացրել է որպես շրջագայության ընթացքում Թրավոլթայի անձնական սպասուհի: Երեկոներից մեկի ժամանակ, երբ Զանզին ընթիքը բերել է Թրավոլթայի սենյակ, վերջինս բողոքել է վզի շրջանում ցավերից եւ խնդրել աղջկան դիպչել իրեն, որից հետո ամբողջությամբ հանվել է, ասված է փաստաթղթում:

Այնուհետեւ, ըստ հայցվորի, Թրավոլթան կոպտորեն փորձել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ, «ստիպելով հայցվորին ցավ, շոկ, ցնցում ու վախ զգալ»,-հաղորդում է NEWSru.com-ը:

Երբ հայցվորին, այնուամենայնիվ, հաջողվել է դուրս պրծնել դերասանի ձեռքից, վերջինս 12 հազար դոլար է առաջարկել «խելամտության եւ լռության» համար, խնդրելով փողի հետեւից գալ որոշ ժամանակ անց: Դրա փոխարեն Զանզին տեղի ունեցածի մասին հայտնել է նավի հրամանատարին:

Ջոն Թրավոլթայի փաստաբան Մարթին Սինգերը բոլոր մեղադրանքները ծիծաղելի է համարել: