Հայտնի ռեփեր 50 Cent-ը (Քերտիս Ջեքսոն) վթարի է ենթարկվել Նյու Յորքի Long Island Expressway մայրուղու վրա:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, երգչի զրահապատ մեքենան հարվածել է Mack մակնիշի բեռնատարին: Վթարի պահին ղեկին է եղել երգչի վարորդը:
Ջեքսոնը հոսպիտալացվել է վզի եւ մեջքի վնասվածքներով, նրան մի քանի ժամից դուրս են գրել: Վարորդի հետ նույնպես ամեն ինչ կարգին է:


























