Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլյասն այսօր` հունիսի 28-ին, Բրյուսել կմեկնի «էկոնոմ դասով»` Եվրամիության գագաթաժողովին մասնակցելու նպատակով, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հունական պատվիրակությունը, որը կգլխավորի այդ երկրի նախագահը, Բրյուսել կմեկնի Aegean Airlines ընկերության օդանավով:

«Նախագահը կմեկնի «էկոնոմ դասով», ինչը օրինակ կլինի կառավարության այլ անդամների համար»,-հայտնել են Պապուլիասի վարչակազմում:

Ավելի վաղ, այս տարվա փետրվարին Պապուլիասը հրաժարվել էր իր աշխատավարձից, որը կազմում է տարեկան 350 հազար եվրո:

Արժե նշել, որ մեկ շաբաթ առաջ Հունաստանի վարչապետ Անդոնիս Սամարասը հենց առաջին նիստում որոշում է կայացրել եւ կրճատել նախարարների աշխատավարձը 1/3-ով: