Մոսկվայի նախկին քաղաքապետի կինը` Ելենա Բատուրինան ժամանել է Մոսկվա` ցուցմունք տալու «Մոսկվայի բանկում» խոշոր յուրացումների փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում:
Բատուրինայի պաշտոնական ներկայացուցիչ Գենադի Տերեբկովը հաստատել է նրա այցը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Քննության տվյալներով, 2009թ. Բատուրինային պատկանող «Ինտեկո» ընկերության հաշվին ավելի քան 12 մլրդ ռուբլի է փոխանցվել, որոնք ստացվել էին վարկի տեսքով: Վարկը տրվել էր ոչ ճիշտ տեղեկությունների հիման վրա:


























