Սերբիան Եվրամիություն մտնելու պաշտոնական հայտ է ներկայացրել: ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական հայտը Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը հանձնել է ԵՄ-ում նախագահող Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆեդլտին:

Ինչպես հաղորդում է AFP-ն, Սերբիան կկարողանա անդամագրվել ԵՄ-ին 2014-2018թ.թ. մի շարք բարեփոխումներ կատարելուց հետո:

Սերբական կառավարության՝ այդ կապակցությամբ հրապարակած հուշագրում նշված է, որ երկիրը հավատարիմ է եվրոպական արժեքներին, իսկ հասարակությունը լիակատար փոխհամաձայնության է հանգել եվրաինտեգրման հարցում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Բելգրադում հույս ունեն, որ երկիրը մեկ տարվա ընթացքում կկատարի բոլոր անհրաժեշտ պայմանները եւ կդառնա անդամության թեկնածու:

2004թ. Սերբիան եւ ԵՄ-ն ստորագրել են մերձեցման համաձայնագիր, որը դարձավ առաջին քայլը միջազգային այդ կազմակերպությանն անդամագրվելու հարցում: