Օղի ներմուծողներն այսուհետ լիցենզիա կստանան բարդ ընթացակարգերով, նախկին պարզ ընթացակարգերի փոխարեն: ՀՀ կառավարությունն, այսօր` հունիսի 28-ին, որոշեց, որ օղու ներմուծման լիցենզիան տրվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` բարդ ընթացակարգով, անժամկետ։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ սույն փոփոխությունը բխում է 3 ամիս առաջ կատարված օրենսդրական փոփոխությունից («Լիցենզավորման մասին» օրենքում):

Այսինքն` միասնական մոտեցում է սահմանվում ներմուծվող եւ տեղում արտադրվող ապրանքների լիցենզավորման ընթացակարգերում: Մինչ այսօր բարդ ընթացակարգերով լիցենզավորվում էր միայն օղի արտադրողը, իսկ ներմուծողներն օգտվում էին պարզ ընթացակարգերից:

Տ. Դավթյանը հիշեցրեց, որ հավասարեցվել են նաեւ ներմուծվող եւ արտադրվող օղիների նկատմամբ կիրառվող ակցիզային հարկի դրույքները: