Նախկին Հարավսլավիայի հարցով միջազգային տրիբունալը Բոսնիայում եւ Հերցեգովինայում Սերբական հանրապետության նախկին նախագահ Ռադովան Կարաջիչի վրայից հանել է ցեղասպանության մեղադրանքը:

Կարաջիչի փաստաբանները հունիսի 11-ին տրիբունալից պահանջել են հանել մեղադրանքը, քանի որ սերբերի կողմից ցեղասպանության դեպք չի եղել:

Բոսնիա եւ Հերցեգովինան 1992թ. հայտարարեց Հարավսլավիայի ակզմից դուրս գալու մասին, ինչից հետո երկրում պատերազմ էր սկսվել բոսնիացի մահմեդականների, սերբերի եւ խորվաթների մասնակցությամբ, հակամարտության ընթացքում զոհվել էր մոտ 100 հազար մարդ, հիմնականում մահմեդականներ: Բոսնիական սերբերի առաջնորդը Կարաջիչն էր, ում նկատմամբ դատաքննություն է ընթանում: