Քլինթոնի եւ Լատվիայի վարչապետի հանդիպումից առաջ արտառոց միջադեպ է եղել: Քլինթոնը լատվիա է ժամանել մեկօրյա այցով:

Պահապանները արդուկել էին շենքի առջեւ կախված լատվիական դրոշը` ԱՄՆ դրոշը թողնելով ճմրթված վիճակում: Այնուհետ նրանք փորձել են բացել դռները, արդյունքում արտաքին դռնով կոտրել են տեսախցիկը, իսկ ներքին դուռը բացել են լինգի օգնությամբ:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ԱՄՆ պետքարտուղարի թիկնազորի պահանջով դռները պետք է կրկնի վրա բաց լինեն, ուստի դրանք բացել են լինգերի միջոցով:

Քլինթոնը նաեւ հրաժարվել է մասնակցել Երկրորդ աշխարհամարտի տարիներին տասնյակ հրեաների փրկած Ժանիսա Լիպկեի հուշահամալիրի բացմանը: Մերժման պատճառը դեռ հայտնի չէ:

Վաղը Հիլարի Քլինթոնը ժամանելու է Սանկտ-Պետերբուրգ: