ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս Կանի կինը` Աննա Սինքլերը, որը խմբագիր է աշխատում Huffington Post-ի ֆրանսիական բաժնում, սեռական ոտնձգությունների եւ կավատության համար դատական գործընթացներում խրված ամուսնուն խնդրել է լքել Փարիզի կենտրոնի իրենց ընդհանուր բնակարանը:
Սթրոս Կանի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրի խոսքով` ամուսիններն արդեն մեկ ամիս է միասին չեն ապրում: Կապերի խզման դրդապատճառն անհայտ է:
Սթրոս Կանը եւ լրագրողուհի Սինքլերը, որոնց հարաբերություններն սկսվել էին այն բանից հետո, երբ Աննան տնտեսագետից հարցազրույց էր վերցրել, ամուսնացել են 20 տարի առաջ:
2011թ. Սինքլերը եռանդով պաշտպանում էր ամուսնուն, որի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ` Նյու Յորքի հյուրանոցի սպասուհուն բռնաբարելու մեղադրանքով, գրում է Life News-ը:
Սպասուհի Նոֆիսատո Դիալոյի չփակված գործին զուգահեռ, Սթրոս Կանին կդատեն Փարիզում եւ Վաշինգթոնում սեքս-խնջույքներ կազմակերպելու մեղադրանքով:




























