Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը առաջիկա օրերին արտահերթ զեկույց է ներկայացնելու, որտեղ անդրադառնալու է նաեւ մարտիմեկյան դատավարությունների ժամանակ կատարված ապօրինություններին:
«Արդար դատաքննության իրավունքի ապահովումը Հայաստանի Հանրապետությունում» արտահերթ հրապարակային զեկույցը բաղկացած է երկու բաժիններից եւ կազմում է 67 էջ: Զեկույցի առաջին բաժինը նվիրված է քրեական գործերի դատական քննության ընթացքում կողմերի հավասարությանն ու մրցակցությանը, իսկ երկրորդ բաժինը՝ սեփականության հետ կապված վեճերի արդարացի քննության խնդիրներին:
Զեկույցում, որ ներկայացվելու է դեկտեմբերի 25-ին, ներառված են նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից դատական նիստերի դիտարկումների արդյունքները:




























