Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է իր հետնորդի անունը, ով իրեն կփոխարինի երկրի առաջնորդի պաշտոնում: Վենեսուելա կատարած այցի ժամանակ նա նշել է իր 7-ամյա որդու` Կոլյայի անունը:

Կոլյան բավական հաճախ է հորն ուղեկցում պաշտոնական միջոցառումների ժամանակ` նախարարների խորհրդի նիստերին, զորահանդեսներին եւ արտերկրյա ղեկավարների հետ հանդիպումներին, նշում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Լուկաշենկոն ունի նաեւ երկու չափահաս որդի իր կնոջից, որից հեռացել է: Խոսակցությունների համաձայն, նրա նախկին կինն ապրում է ֆերմայում` բելառուսական գյուղերից մեկում: Կոլյայի մոր ինքնությունը չի բացահայտվում: