Ֆիլիպ Կիրկորովը որդի է ունեցել: Նա այնքան երջանիկ է եղել, որ չի կարողացել զսպել ուրախությունն ու այդ մասին հայտարարել է Սոֆիայում համերգի ժամանակ:

«Սա շատ հուզիչ է. հանդես գալ մի քաղաքում, որն ինձ համար մեծ նշանակություն ունի: Այստեղ է թաղված իմ մայրը: Եվ զարմանալի է, որ հենց այսօր ես իմացա երջանիկ լուրը: Ես որդի եմ ունեցել»,-հայտարարել է Կիրկրովը:

Դահլիճը թնդացել է ծափահարություններից, իսկ երգիչը հազիվ է զսպել ուրախության արցունքները:

Որդու համար անուն նա դեռ չի ընտրել: Գաղտնիք է մնում նաեւ, թե ով է երեխայի մայրը:

Հիշեցնենք, որ Կիրկորովի դուստրը` Ալլա-Վիկտորյան ծնվել էր յոթ ամիս առաջ Ամերիկայում` փոխնակ մորից: