Անգլիական U2 խմբի բաս կիթառահար Ադամ Քլեյթոնի օգնականուհի Քերոլ Հոուքինսը մեղավոր է ճանաչվել ղեկավարից 2,8 մլն եվրո գողանալու մեջ:

Դուբլինի դատարանը պարզել է, որ 48-ամյա օգնականուհին Քլեյթոնի երկու հաշվեհամարներից իր անունով զգալի գումարներ է փոխանցել:

Հեշտությամբ տրված փողերը նրան թույլ են տվել շռայլ կենսակերպ վարել, մասնավորապես, ունենալ 22  ձիերով ախոռ, ամենաէկզոտիկ վայրերում հանգստանալ եւ դիզայներական հագուստներ կրել:

Հոուքինսն այդ ամբողջ ժամանակ անգամ բնակարանի վարձ չի վճարել, ապրել է երաժշտի տանը: Նրա աշխատավարձը տարեկան 48 հազար եվրո է եղել:

Հուլիսի 6-ին պետք է կայացվի Քերոլի դատավճիռը, գրում է Life News-ը:

Քլեյթոնի մոտ որպես սպասուհի աշխատանքի անցած Հոուքինսը հետագայում դարձել էր կիթառահարի անձնական օգնական: