Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտուն մեղավոր է ճանաչվել գրագողության մեջ, սակայն կտրականապես հրաժարվում է հեռանալ պաշտոնից:
Ռումինիայի կոչումների եւ դիպլոմների ատեստավորման ազգային հանձնաժողովը հաստատել է, որ Պոնտուի թեզի 85 էջը արտատպված է (Copy-Paste է արված) այլ գիտնականների աշխատանքներից եւ առաջարկել է զրկել վարչապետին գիտական աստիճանից:
Պոնտուն հայտարարել է, որ այդ եզրակացություններն արված են «քաղաքական դրդապատճառներով»: Նա աասել է, որ «հարգում է կանոնները», ուստի պատրաստ է Էթիկայի հանձնաժողովի առաջ հայտարարել իր անմեղ լինելու մասին:
«Հրաժարականի մասին խոսք լինել չի կարող»,-ընդգծել է Պոնտուն, հաղորդում է Gazeta.ru-ն:
Հիշեցնենք, որ այս տարի հրաժարական էր տվել Հունգարիայի նախագահ Պալ Շմիթը, ով գրագողության համար զրկվել էր գիտական կոչումից:




























