Թուրքիայի Մերսին քաղաքում (Կիլիկիա) տեղի ունեցած փողոցային մի վեճի ժամանակ, որը ուղեկցվել է կրակոցներով՝ գլխին ստացած հրազենային կրակոցից մահացել է այդ հատվածով պատահաբար անցնող ոստիկանության պետը։
Թուրքական Internethaber կայքէջի փոխանցմամբ՝ վեճը տեղի է ունեցել նախկին ոստիկանի եւ մի քաղաքացու միջեւ, ով գումար է պարտք եղել այդ նախկին ոստիկանին։ Վիճաբանությունը ուղեկցվել է կրակոցներով, որի արդյունքում հրազենից վիրավորվել է նախկին ոստիկանը, իսկ մի քաղաքացի էլ ծեծկռտուքից ծանր վնասվածքներ է ստացել։ Վիճաբանության ժամանակ պատահաբար այդ հատվածում մեքենայով անցնելիս է եղել ոստիկանապետը, ով կնոջ հետ վերադառնում էր գնումներից։ Ոստկանապետը մեքենայի մեջ գլխին ստացած ստացած հրազենային վերքից մահացել է։




























