Սվերդլովսկի մարզի Նիժնի Տագիլի «Եվստյունինսկի» հանքահորում այսօր՝ դեկտեմբերի 31-ին, տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել է 6 հոգի։
Интерфакс"-ը, վկայակոչելով տեղի ներքին գործերի վարչությանը, հաղորդում է, որ եւս չորսը համարվում են անհայտ կորած։ Վերջին տվյալների համաձայն՝ 114 հոգու հաջողվել է տարհանել։
Պայթյունի պահին հանքահորում 180 մետր խորության վրա աշխատելիս են եղել 132 հանքափորներ։
Պայթյունի պատճառը, ըստ շրջանառվող վարկածներից մեկի, հանքահորում փոխադրումների ժամանակ աշխատած պայթուցիկը կարող է լինել, որն օգտագործվում է հանքափորման աշխատանքների ժամանակ։
Ներկա պահին դեպքի վայր է ժամանել տարածքային օպերատիվ հետաքննչական խումբը՝ քննչական վարչության առաջին տեղակալի գլխավորությամբ։ Իրականացվում են փրկարարական աշխատանքներ։




























