Սարգսյան-Ալիեւ երեկվա հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն նշել է, որ «հաշվի առնելով դրական ազդակը, որը վերջին շրջանում նկատվում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նախագահները հայտնել են նման կարգի հանդիպումների շուրջ իրենց շահագրգռվածության մասին։ Մենք գնահատում են այդ երկրների ղեկավարության թափանցիկ մոտեցումները եւ աջակցում ենք այդ գործընթացին»։ Պրիխոդկոն աել է, որ սպասվող հանդիպմանը նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ հիմնարար խնդիրների քննարկումը։

«Այս գործընթացը խթանել է ընթացիկ տարվա հուլիսի 10-ին „Մեծ ութնյակի“ գագաթնաժողովում Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ»-ասել է նա, հավելելով, թե այդ փաստաթղթում պտրաստակամություն է հայտնվում աջակցություն ցուցաբերել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին՝ հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ համատեղ համաձայնության առնչությամբ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հանձնարավում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ներկայացնել 2007 թվականի նոյեմբերի 29-ից Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը, որում ամրագրված են հիմնարար սկզբունքների ձեւակերպման վերջին առաջարկները։