Դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Նիժնի Տագիլ քաղաքում «Եվստյունինկսկայա» հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 20-ի: Գիշերը հայտնաբերվել է հանքափորերից մեկի մարմինը, որը համարվում էր անհայտ կորած:

Ինչպես հաղորդում է «Վեստի»-ն, բոլոր 20 զոհվածների մարմինները դուրս են բերվել հանքահորից: Ներկայումս հնարավոր է եղել ճանաչել նրանցից միայն 7-ին, եւս երկու հանքափորների մնացորդները դեռ իդենտիֆիկացված չեն:

Հիշեցնենք, որ հանքահորում պայթյունը որոտացել է Երեւանի ժամանակով ժամը 12-ին, 180 մետր խորության տակ այն ժամանակ, երբ այնտեղ աշխատում էր 123 մարդ: Նրանց մեծամասնությունը անմիջապես տարհանվել է, որից հետո սկսվել են փրկարարական որոնողական աշխատանքները: Նախնական տվյալներով, պայթյունի պատճառը պայթուցիկնրի տեղափոխման կանոնների խախտումն է եղել, որի արդյունքում պայթել է ամոնիտը, որն օգտագործվում է հանքափորման աշխատանքներում:

Պայթյունի փաստի առիթով հարուցվել է քրեական գործ: