Ստամբուլում Իսրայելի նորանշանակ գլխավոր հյուպատոս Մոշե Քահմին դեկտեմբերի 22-ին այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան։ Այս մասին տեղեկացնում է պատրիարքարանի կայքէջը։
Իսրայելցի հյուպատոսին ընդունել է պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ արք. Արամ Աթեշյանը։ Բարձրաստիճան հյուրը նշել է, որ իր համար շատ լավ առիթ էր այցելել հայ համայնքի հոգեւոր կենտրոն եւ ծանոթանալ Թուրքիայի հայ համայնքի հետ։
Արքեպիսկոպոս Աթեշյանը Իսրայելի գլխավոր հյուպատոսին ծանոթացրել է պատրիարաքական աթոռի պատմությանը եւ պատմել Թուրքիայի հայ համայնքի մասին։
Հյուպատոս Քահմին շնորհակալություն է հայտնել ցուցաբերված հյուրասիրության համար եւ պատրիարքարանից մեկնել է տպավորված։




























