Օհայո նահանգի ռեստորանատեր Ջոզեֆին Հարիսը մահացել է այն բանից հետո, երբ նրա մոտ նախաճաշել է նախագահ Բարաք Օբաման: Ըստ բժիշկների եզրակացության` 70-ամյա կնոջ մահվան պատճառ է դարձել սրտի կաթվածը:
2,5 ժամ անց, երբ նախագահը Ann`s Place-ում պատվիրել էր 2 ձվով ձվածեղ, բեկոն, ցորենի հաց եւ եգիպտացորենի ապուր, կինը բողոքել էր կրծքի ծակոցներից եւ հոգնածությունից, որից հետո շտապօգնության մեքենայում զրկվել էր կյանքից, հայտնում է BBC-ն:
Ըստ տեղական լրատվամիջոցների` Հարիսը նախագահ Օբամայի բուռն համակիրն էր եւ շատ էր ուրախացել, որ վերջինս այցելել էր իր ռեստորան, հայտնում է «Գոլոս Ռոսիին»:
Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին հայտնել է, որ Օբաման զանգահարել է Հարիսի դստերը եւ ցավակցել:


























