Դեռահասների կուռք դարձած Ջասթին Բիբերին տուգանել են արագությունը գերազանցելու համար: Փոփ-երգիչը խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները` պապարացիներից փախչելու ժամանակ:
18-ամյա երգչին ձերբակալել են այն բանից հետո, երբ քաղաքային խորհրդի անդամ ոստիկանության սպան ականատես է դարձել, թե ինչպես է Բիբերը վտանգավոր մանեւրներով սլանում Լոս Անջելեսի փողոցներով: Բիբերը սլանալիս է եղել 160 կմ/ժամ արագությամբ` փորձելով պոկվել իր հետեւց ընկած պապարացիներից: Ականատեսների խոսքով, պապարացիները թվով 6-ն են եղել, հաղորդում է НТВ-ն:
Ջասթին Բիբերն իր ուղին սկսել է YouTube-ում տեսանյութեր տեղադրելով, որոնցում նա սեփական երգերն էր կատարում: Ներկայումս արտիստը երեք ալբոմ է թողարկել, որոնք վաճառվել են 15 մլն օրինակով:


























