Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը կոչ է արել վերափոխել աշխարհը: Նման կոչով նա հանդես է եկել Կարակասում Սան Պաուլոյի հասարակական ֆորումի նիստում, որին մասնակցել են Լատինական Ամերիկայի ձախ շարժումների հարյուրավոր պատվիրակներ:
Ինչպես հաղորդում է РСН-ը, Չավեսն առաջարկել է աշխատել կոնկրետ գործողությունների պլանի վրա` կապիտալիզմի հեգեմոնիա թույլ չտալու համար: Նա նշել է, որ հանուն սոցիալիզմի պայքարը հաղթանակում է, ավելին, հենց հիմա են ձեւավորվել բոլոր պայմանները ողջ աշխարհում սոցիալիստական գրոհի համար, եւ առաջին շարքերում պետք է լինեն Լատինական Ամերիկայի առաջադիմական կառավարությունները:




























