Մոսկվայի նախկին քաղաքապետ  Յուրի Լուժկովը հրաժարվել է գլխավորել «Նավթաքիմիական միացյալ ընկերությունը», դրա փոխարեն նա Կալինինգրադում ոչխարաբուծության գործ կսկսի:

Ոչխարաբուծական ֆերման Լուժկովը կստեղծի իր ընտանիքին պատկանող ձիաբուծարանի հիմքի վրա, գրում են ռուսական լրատվամիջոցները:

Յուրի Լուժկովն արդեն Կալինինգրադում գնել եւ վարձակալել է 5 հազար հա տարածք, որտեղ մտադիր է 5 հազար գլուխ ոչխար աճեցնել: Ավելի վաղ Լուժկովն ասում էր, որ գյուղատնտեսությամբ կզբաղվի հոգեկան հանգստության համար եւ դրանով մտադիր չէ լուրջ բիզնես սկսել: Այն ժամանակ խոսքը 1.5 հազար հա տարածքի վարձակալման եւ 500 գլուխ անասունի մասին էր:

Ինչ վերաբերում է նավթաքիմիականին, ռուսական լրատվամիջոցների տվյալներով` Յուրի Լուժկովը , որին ղեկավարի պաշտոնի գլխավոր հավակնորդ էին համարում, չի կարողացել լեզու գտնել ընկերության հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովի հետ: