Երգչուհի Ալսուն Կիեւում երկար ժամանակ մոլագարի հետապնդումների է ենթարկվել: Երեք տարվա ընթացքում տղամարդն ահաբեկել է երգչուհուն եւ նրա ընտանիքին, սպառնացել հաշվեհարդար տեսնել ամուսնու եւ հոր հետ: Տղամարդուն բռնել, բայց կրկին բաց են թողել: Այժմ Ալսուն անհանգստանում է իր ճագատագրի համար:
Սիրահարված տղամարդն սկսել է Ալսուին վիրավորական նամակներ գրել, նաեւ` երգչուհու հորը` պահանջելով դստեր սիրտն ու ձեռքը: Ավելի ուշ, երբ աղջիկն ամուսնացել է, մոլագարը գրել է, որ գործարարի հետ ամուսնությունը կեղծ է, գրում է argumenti.ru-ն:
Երկու դուստրերի ծննդից հետո տղամարդն սկսել է Ալսուին հոր եւ ամուսնու հետ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ հղել: Մոլագարին բռնել են, բայց դատարանը նրան անմեղսունակ է ճանաչել, այժմ նա կրկին ազատության մեջ է, այդ պատճառով երգչուհին վախենում է սարսափի կրկնությունից:




























