Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հանձնարարել է համապատասխան պաշտոնատար անձանց եւ կազմակերպություններին միջոցներ ձեռնարկել, որոնք անհրաժեշտ են Արաքսից Ուրմիա  (Կապուտան) լիճ ջուր փոխանցելու համար:

Ինչպես տեղեկացնում է Mehr-ը,նշված քայլերը նպատակ են հետապնդում կանխել լճի չորացումը: Այդ մասին նախօրեին հայտարարել է Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Նադեր Գազիպուրը:

Գազիպուրը, ով խորհրդարանում ներկայացնում է իրանական Արեւմտյան Ադրբեջան տարածքը, շեշտը դրել է չորացման բնապահպանական հետեւանքների վրա: Նրա խոսքով` լճի 80 տոկոսն արդեն չորացել է, եւ նոր նախագիծը կլինի արդյունավետ եըւ տնտեսապես նպատակահարմար, տեղեկացնում է Mehr գործակալությունը: