ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն այլեւս հեռախոսազանգերին չի արձագանքելու: Այս մասին նա ասաց, այսօր` հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Լրագրողների դիտարկմանը, թե ինչո՞վ է դա պայմանավորված եւ ինչ անեն այն դեպքում, երբ Արման Մուսինյանը Հայաստանում չէ, ՀԱԿ մյուս ներկայացուցիչները եւս չեն վերցնում հեռախոսը, Լ. Սարգսյանն արձագանքեց, որ կարծում է, որ քաղաքական գործիչը հաճախակի չպետք է խոսի, ինչպես նաեւ իրադարձություններ են տեղի ունենում, որոնք վերլուծելու համար ժամանակ է պահանջվում:
Հիշեցնենք, որ նա ՀԱԿ-ի անդամ քիչ քաղաքական գործիչներից էր, ով մինչեւ ԱԺ պատգամավոր դառնալը միշտ պատրաստակամ պատասխանում էր լրագրողների հարցերին:




























