«Գրանդ Սան» ընկերության նախկին տնօրեն Ռոբերտ Հարությունյանը հուլիսի 6-ին կալանավորվել է: Այս տեղեկատվությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանությունից:
Նրանց փոխանցմամբ` նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ի կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերի յուրացնել կամ վատնելը):
Նշենք, որ այդ հոդվածով սահմանվում է յուրացնելը կամ վատնելը: Իսկ 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նշվում է առանձնապես խոշոր չափերի յուրացումը կամ վատնումը, ինչը պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:



























