Նախօրեին՝ երեկոյան, Մոսկվայի «Նաուկա» մարզադաշտում սպանվել է քիքբռնցքամարտի Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն Մուսլիմ Աբդուլաեւը։
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», 27-ամյա Մուսլիմ Աբդուլաեւը սպանվել է գլխին ստացած կրակոցից։
Տեղեկությունն այն մասին, որ Դաղստանի քաղաքացու դիակը հայտնաբերվել է վերոնշյալ մարզադաշտում, ոստիկանություն ստացվել է հինգշաբթի՝ 21։45-ի սահմաններում։
Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ներկայումս միջոցներ են ձեռնարկվում հանցագործությունը կատարողներին բացահայտելու եւ բերման ենթարկելու ուղղությամբ։




























