ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ «Միսս Ֆլորիդա» մրցույթի եզրափակչում հանդես կգա կույր մասնակից Քոննոր Բոսսը:
18-ամյա ամերիկուհին մնացածներին հավասար կպայքարի նահանգի առաջին գեղեցկուհու տիտղոսի համար:
Ինչպես տեղեկացնում է KM.ru-ն, գեղեցկուհին տեսողությունը կորցրել է գենետիկական հիվանդության հետեւանքով: Տեսողությունը գնալով վատացել է` վերածվելով լիակատար կուրության: Սակայն Քոննորը ոչ միայն ավարտել է դպրոցը, այլեւ մասնակցել է շրջանի գեղեցկության մրցույթին: Տարած անսպասելի հաղթանակն աղջկան ինքնավստահություն է հաղորդել եւ նա համարձակվել է մասնակցել հաջորդ փուլին`«Միսս Ֆլորիդա» գեղեցկության մրցույթին:
Գեղեցկուհին նշում է, որ չի ցանկանում ֆետիշացնել իր կուրությունը, որպեսզի հանձնաժողովի գնահատականներն օբյեկտիվ լինեն: Harvest Queen Belle Glade շրջնային մրցույթի հանձնաժողովի անդամները վստահ են, որ Քոննորը հաղթելու բոլոր շանսերն ունի:






























