Զվարթանոց օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից հուլիս 11-ին ժամը 01.50-ին հաղորդվել է ոստիկանության Զվարթնոցի բաժին, որ Երեւան-Մինվոդի թիվ 840 չվերթի ուղեւորներից մեկը ցանկանում է կամավոր փամփուշտ հանձնել եւ խնդրել է, որպեսզի ոստիկանության ծառայող մոտենա: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանությունից:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երեւան-Մինվոդի չվերթի ուղեւոր ՌԴ քաղաքացի Ա.Մ-ն հաշվառում անցնելուց հետո հատուկ զննման գոտում մոտեցել է ավիացիոն անվտանգության աշխատակիցներին եւ հայտնել, որ ձեռքի պայուսակի մեջ որսորդական հրացանի 5 փամփուշ կա, որոնք ցանկանում է կամավոր հանձնել:
Քաղաքացին հրավիրվել է ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին եւ հանձնել իր ձեռքի պայուսակում եղած 16 մմ տրամաչափի որսորդական հրացանի 5 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն, կատարվում է հետաքննություն:




























