Հանրապետության հրապարակն այս պահին փակ է, իսկ հարակից փողոցներում լուրջ խցանումներ են: Ինչպես Հանրապետության հրապարակից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, խցանումների պատճառը Հանրապետության հրապարակում անցկացվող ամանորյա փորձերն են: Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 25-ին տեղի է ունենալու Հանրապետության հրապարակի մեծ տոնածառի լույսերի վառման արարողությունը, եւ մեծաթիվ մարդիկ են հավաքվել տոնածառը տեսնելու:

Պատասխանատուներից մեկը մեր թղթակցին հայտնել է, որ, ամենայն հավանականությամբ, հրապարակով երթեւեկությունը կբացվի միայն արարողությունից հետո:

Ի դեպ, ոստիկանական մեքենաները գտնվում են միայն Հանրապետության հրապարակում, իսկ խցանված փողոցներում որեւէ ոստիկան կարգ չի պաշտպանում: