Թուրքիայի Օսմանիյե նահանգի Զորքունի շրջանում զինվորականներ տեղափոխող մեքենան գլորվել է ձորը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ զինվորականներին տեղափոխող քաղաքացիական համարանիշերով միկրոավտոբուսի արգելակները դուրս են եկել շարքից երբ այն իջել է զառիթափից։ Անկառավարելի դարձած միկրոավտոբուսը մոտ 10 մետր բարձրությունից գլորվել է ձորը։

Միկրոավտոբուսի գլորվելու հետեւանքով 8 զինվորական եւ վարորդը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։