Հոլիվուդյան հայտնի դերասաններ Անտոնիո Բանդերասը եւ Մելանի Գրիֆիթը ամուսնալուծության շեմին են:

Ինչպես տեղեկացնում է «Շոու բիզնեսի նորությունները»,  հոլիվուդյան շրջանակում 51-ամյա Անտոնիոյի եւ նրա 54-ամյա կին Մելանիի ամուսնալուծության մասին ասեկոսեները վաղուց են շրջանառվում: Մի քանի օր առաջ Անտոնիոյին երեկույթի ընթացքում տեսել էին  բազմաթիվ գեղեցկուհիների ընկերակցությամբ: Դերասանը սիրահետել է աղջիկներին, այնուհետեւ նրանցից մեկի հետ հեռացել անհայտ ուղղությամբ:
Ամուսինները համատեղ ապրել են գրեթե 15 տարի, գրում է paparazzi.ru-ն: Նման որոշման պատճառը նույնն է, ինչը որ Ջոնի Դեպի եւ Վանեսա Պարադիի դեպքում էր` խանդը: Մելանին տարիներով տառապել է գեղեցկուհիների հետ ամուսնու մշտական սիրախաղերից: Նա հոգնել է ամուսնուն կորցնելու մշտական վախով ապրելուց», - ասում են զույգի ընկերները:

Մելանիի դերասանական գործունեությունն անկում է ապրել, ինչը չի կարելի ասել Անտոնիոյի մասին: Մելանիի գործերը ֆինանսական առումով տխուր վիճակում են, Անտոնիոն առաջվա պես պահանջված է եւ դերերի համար միլիոնանոց հոնորարներ է ստանում: Եւ, երեւում է, անմուսնու ստվերից դուրս գալու համար դերասանուհին խզում է հարաբերությունները: Վերջին ժամանակներս նա առանց ամուսնական մատանու է շրջում`ի տարբերություն ամուսնու, որը պարտաճանաչ կրում է սիրո եւ ամուսնական հավատարմության  խորհրդանիշը, նշում է «Կոմսոմոլդսկայա պրավդան»:

Հիշեցնենք, որ զույգն ունի դուստր` Ստելլան, որն արդեն 15 տարեկան է, նրանք մեծացնում են նաեւ Մելանիի երկու երեխաներին նախորդ ամուսնություններից` Դակոտային եւ Ալեքսանդրային: