Հայ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը Գրոնինգեն քաղաքում անցկացվող շախմատային փառատոնում չի ավարտել մրցաշարն ու վերադարձել է Հայաստան: Ինչպես հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, ժամանակից շուտ հայրենիք վերադառնալու պատճառը հայ գրոսմայստերի հոր մահն է եղել եւ Էլինան ստիպված է եղել անհապաղ վերադառնալ Հայաստան:

NEWS.am-ն իր անկեղծ ցավակցություններն է հայտնում Է. Դանիելյանին, նրա ընտանիքն, հարազատներին ու մտերիմներին: