IBF վարկածի միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը խոստովանել է, որ Showtime սուպերմրցախաղին մասնակցելը կարեւոր քայլ կլինի իր կարիերայում։

«Մասնակցությունն այդ խաղին, անշուշտ, շատ կարեւոր քայլ կլինի իմ մասնագիտական գործունեության մեջ։ Բայց կարեւոր է ոչ միայն, մասնակցել, այլեւ որոշակի արդյունքների հասնել։ Եթե մասնակցում ես նման մրցաշարին, անշուշտ ուզում ես հաղթել։ Կարծում եմ, որ այս մրցույթում կհաղթի ամենախելոք եւ ամենամտածող բռնցքամարտիկը»- Աբրահամի խոսքերը մեջբերել է «Спорт» հեռուստաընկերությունը։ «Մրցաշարին նախապատրաստվելը ավանդաբար կանցնի Գերմանիայում։ Մարզիչս՝ Ուլի Վեգներն արդեն կազմել է պարապմունքների ծրագիրը։ Ավելի քրտնաջանորեն եմ պարապելու, չէ որ պետք է մրցեմ ծանր քաշայիններ հետ»։

Հիշեցնենք, որ մրցաշարի մասնակիցների մեջ է նաեւ աշխարհի չեմպիոն, դանիացի Միքել Քեսլերը, անգլիացի Կառլ Ֆրոչը, միջին քաշայինների չեմպիոն Արթուր Աբրահամը, եւ նաեւ 3 բռնցքամարտիկ ԱՄՆ-ից՝ Ջերեմեն Թեյլորը, Անդրե Դիրելլը եւ Անդրե Ուորդը։ Միջին քաշայինների առաջնությունը կմեկնարկի 2009-ի հոկտեմբերին եւ կտեւի մինչեւ 2011-ի ամառը։ Առաջնության անցկացման ժամանակն ու վայրը կհայտնվի մոտ ժամանակներս, բայց նախապես նշվում է հոկտեմբերի 17-ը։