Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, հուլիսի 16-ին, երկու ամսով կալանավորվել է հուլիսի 13-ին Սպիտակ քաղաքի «ԱրմենՏել» ՓԲԸ կապի հանգույցի վրա ավազակային հարձակում գործած նույն քաղաքի բնակիչ 22-ամյա Վարդան Սահակյանը: Այս մասին հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը:
Հիշեցնենք, որ Վ. Սահակյանը հուլիս 13-ին, գիշերը 04:30-ի սահմաններում «ԱրմենՏել» ՓԲԸ Սպիտակի կապի հանգույցի անվտանգության աշխատակից Վռամ Ղազարյանը ահազանգել էր Ոստիկանության Սպիտակի բաժին եւ հայտնել որ ժամը 03.30-ի սահմաններում դիմակավորված երկու անհայտ անձիք բաց պատուհանից մուտք են գործել Սպիտակ քաղաքի Շահումյան 5 հասցեում գտնվող կապի հանգույցի վարչական շենք, դանակի սպառնալիքով իրեն կապել են աստիճանավանդակից, այնուհետ այնտեղ եղած հափշտակել տարբեր տեսակի 11 հեռախոս եւ 3 հատ նոթբուք համակարգիչ:
Նույն օրը՝ ժամը 15.30-ի սահմաններում, Լոռիի մարզի ոստիկանները ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ոստիկանության Սպիտակի բաժին բերման էին ենթարկել նույն քաղաքի բնակիչ 22-ամյա Վարդան Սահակյանին: Վերջինս սովորում է Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի երրորդ կուրսում:
Փաստի առթիվ Լոռի մարզային քննչական բաժնում հարոցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 175 հոդվածի 2-րդ մասին առաջին երկրորդ, երրորդ, եւ չորորդ կետերի (ավազակությունը որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, բնակարան, պահեստարան, կամ շինություն ապօրինի մուտք գործելով եւ զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) ատկանիշներով:
22 ամյա Վարդան Սահակյանը տեղափոխվել է Վանաձոր քրեակատարողական հիմնարկ:


























