«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել միանալ «Ելք» շարժման կազմակերպած «Հանուն մեծատաղանդ գրող եւ պետական գործիչ Վանո Սիրադեղյանի հայրենիքում ապրելու իրավունքի» նախաձեռնությանը:

«Կոչ ենք անում Հայաստանի հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր անտարբեր չեն մեր երկրում մարդու իրավունքների և արդարության հաղթանակի հաստատմանը, սատարել այս նախաձեռնությանը»,-ասված է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության որոշման մեջ:

Նշենք, որ արդեն մեկ ամսից ավելի է, որ Facebook-ում ստեղծվել է «Ելք» անվանումով խումբ, կազմակերպվել է ստորագրահավաք` Վարո Սիրադեղյանին հայրենիք վերադարձնելու առաջարկով: